Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով Սևանի հիվանդանոց հոսպիտալացված 10 տուժածից 5-ն, ստանալով բժշկական օգնություն և սպասարկում, դուրս է գրվել, մյուս 5-ը տեղափոխվել է մայրաքաղաք:

 

 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունիցամը ժամը 18:00-ի դրությամբ' վիրավորներից մեկը բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր», 4-ը' «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

 

Ավտոբուսում եղել է 19 մարդ' վարորդը և 18 ուղևոր:

 

 

Օգոստոսի 17-ին' ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: Տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր: