Օգոստոսի 18-ին վախճանվել Է Հնդկաստանի նախագահի կինը՝ Սուվրա Մուքերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նախագահի քարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

«Խորը վշտով հայտնում ենք, որ առաջին տիկին Սուվրա Մուքերջին մահացել Է այսօր առավոտյան»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես գրում Է Times of India հրատարակությունը, Հնդկաստանի առաջին տիկինը ինչ-որ ժամանակ հիվանդ Էր: Օգոստոսի 14-ի երեկոյան նրան հիվանդանոց են տեղափոխել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով, եւ նա գտնվում Էր ինտենսիվ թերապիայի պալատում: Մուքերջին տառապում Էր նաեւ սրտի հիվանդությունից:

 

Սուվրա Մուքերջին ծնվել Է 1940 թվականի սեպտեմբերի 17-ին Ջեսորում, որը ներկայում Բանգլադեշի տարածքում Է: Նա Հնդկաստանի գործող նախագահ Փրանաբ Մուքերջիի հետ ամուսնացել Է 1957 թվականի հուլիսի 13-ին: Հնդկաստանի առաջին տիկինը հնդիկ պոետ Ռաբինդրանաթ Տագորի երկրպագուն Էր, կատարում Էր երգեր եւ երկար տարիներ Տագորի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներին մասնակցում Էր ինչպես Հնդկաստանում, այնպես Էլ Եվրոպայում, Ասիայում եո Աֆրիկայում: Մուքերջին նաւե նկարչուհի Էր, կազմակերպվել են նրա մի քանի անհատական ցուցահանդեսները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: