Հյուսիսային Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով որոշ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութեր հայտնվել են ողբերգության վայրի մերձակա բնակելի շրջաններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է շրջակա միջավայրի պահպանության՝ Տյանցզինի վարչության գլխավոր ինժեներ Բաո Ցզինլինը:
«Պայթյունի ալիքը եղել Է շատ ուժեղ, ուստի վտանգավոր քիմիական նյութերի մի մասը տարածվել Է որբերգության վայրին հարող շրջաններում»,- ասել Է նա: Բաո Ցզինլինի խոսքով՝ քիմիկատները կարող են հանդիպել ոչ մեծ կտորների կամ փոշու տեսքով:
Նա նաեւ տեղեկացրել Է, որ մասնագետներն արդեն երկու անգամ շրջել են բնակելի թաղամասերում՝ հավաքելով թունավոր նյութեր: «Տեղացի բնակիչները ոչ մի դեպքում չպետք Է ձեռք տան փոշուն, իսկ առավել եւս այն լվանան ջրով»,- նախազգուշացրել Է նա:
ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարության տվյալներով՝ պայթյունի շրջանում պահվում Էին շուրջ 3 հազար տոննա վտանգավոր նյութեր, ներառյալ 700 տոննա նատրիումի ցիանիդ, 800 տոննա ամոնիումի նիտրատ եւ 500 տոննա կալիումի նիտրատ:
Պահեստի մոտ, որտեղ տեղի Է ունեցել թունավոր նյութերի պայթյունը, վերգետնյա ջերերում թունավոր նյութերի պարունակությունը նորման գերազանցում Է 27 անգամ:
Պեկինից հարավ - արեւելք ընկած շրջանում գտնվող Տյանցզին նավահանգստային քաղաքում պայթյունները եւ հրդեհը տեղի են ունեցել օգոստոսի 12-ին: Արտակարգ պատահարի պատճառը, ենթադրաբար դարձել Է նավահանգստի տարածքում բեռնարկղի մեջ պայթուցիկ նյութերի ճայթյունը:
Օգոստոսի 18-ի դրությամբ աղետի զոհ Է դարձել 114 մարդ, եւս 54-ն անհայտ կորել Է: 700-ից ավելի մարդ վիրավորվել Է, ավելի քան 6 հազարը հարկադրված են եղել լքելու իրենց տները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: