Մասնագետները վկայում են, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդներ են դիմում բժշկի՝ հանգստավայրում սեռավարակների փնջի ձեռքբերման առնչությամբ: Այդ առումով սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասուլիսի ժամանակ խորհուրդ տվեց հանգստի մեկնողներին չմոռանալ սեռական վարքի անվտանգության կանոնները: Հանգստի վայրերում ոչ պաշտպանված սեռական հարաբերություններ ունեցած այցելուների հոսքը բժշկի շատանում է, և մենք գործ ենք ունենում ամառային վտանգավոր գայթակղությունների հետևանքների հետ»,- հայտնեց նա:

 

 

Բժիշկը խորհուրդ տվեց խնդիրներից խուսափելու համար նախ և առաջ լինել զգոն, կիրառել պահպանակ և հակասեպտիկ լուծույթներ.դրանք որոշ չափով կարող են օգնել ինֆեկցիաների մի մասի դեմ պայքարում: Իսկ հանգստից վերադարձածներին խորհուրդ տվեց անպայման անցնել հետազոտություն:

 

 

««Հաճելի չարաճճիությունների» անողներից շատերը չեն մտածում, որ հետագայում կարող են խնդիրներ ունենալ: Շատ սեռավարակներ ամիսներով կարող են չունենալ կլինիկա, որը անուշադրության դեպքում կարող է արդյունք դառնալ անպտղության, մանավանդ տղամարդկանց մոտ», - ասաց Վրեժ Շահրամանյանը:

 

 

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Լիլիթ Կուջոյանը հիշեցրեց, որ վարակներից զերծ մնալու համար պետք է նաև ուշադիր լինել լողավազանների կամ ծովափին տեղադրված խոնավ շեզլոնգներից և օգտագործած սրբիչներից, որոնք կարող են դառնալ վարակի և սնկային հիվանդությունների աղբյուր: Բժշկուհին նաև հանգստի մեկնող հղիներին հիշեցրեց, որ առավել շոգ երկրներ խորհուրդ չի տրվում մեկնել մինչև մինչև հղիության 12-րդ շաբաթը և 34-րդ շաբաթից հետո: