ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 37-ամյա Կ. Կարապետյանին՝ 25-ամյա եղբորն սպանելու համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին' գլխի շրջանում վնասվածքներով: Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

 

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Կարապետյանի գլխի շրջանին կացնով հարվածներ է հասցրել նրա եղբայրը՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի վաղ առավոտյան, որից հետո հեռացել է տնից։ Երիտասարդի դին հայտնաբերել է մայրը, հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին։ Նույն օրը Կ. Կարապետյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել։

 

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ. Կապարետյանին օգոստոսի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։