ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի ծառայողի լիազորությունները դադարեցվել են օգոստոսի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակելու համար: 

 

Այս մասին MediaMall.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: