Իրանի զինվորականները հայտարարել են, որ հակաօդային պատպանության ուժերը երկրի արեւմուտքում անօդաչու հետախուզական թռչող սարք են ոչնչացրել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը' հղում կատարելով Իրանի Քարմաշահ նահանգի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ֆարզադ Ֆերեդունին:

 

 

Նա չի ճշտել, թե որ երկիրը կարող էր հետախուզական գործողութուներ իրագործել իրանական տարածքում: Իրանցի սպան նշել է, որ անցյալ մեկ տարվա ընթացքում Իրանի ՀՕՊ ուժերը 12 նախազգուշացումներ են արել անհայտ ինքնաթիռներին, որից հետո նրանք հեռացել են իրանական տարածքից:

 

 

Վերջին տարիներին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ոչնչացրել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական անօդաչու թռչող սարքեր: