Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում Անկարայի հետ համաձայնության գալու մասին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Demokrat Haber-ը:

 

«ԻՊ-ի հետ պայքարում Թուրքիայի հետ որեւէ համաձայնություն չի եղել», -ասել է նա' միաժամանակ նշելով, որ Վաշինգտոնը շահագրգռված է ԻՊ-ի հարցում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ համակարգումը խորացնելու պայմանավորվածություններով:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևվլութ Չավուշօղլուն Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ ԻՊ-ի հետ պայքարի հարցում բանակցություններն ավարտվել են, ռազմական գործողություններին Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Հորդանանի հետ միասին պետք է մասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ռազմական ուժերը:

 

Չավուշօղլուն նաեւ հույս էր հայտնել, որ հիշյալ երկրների միջեւ այդ «համաձայնությունը» ուղերձ է հանդիսանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին' երկրի ապագայի վերաբերյալ բանակցային սեղանի շուրջ նստելու համար: