Տեղատարափ անձրեւները լույս օգոստոսի 25-ի գիշերը հեղեղել են Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի կենտրոնական փողոցները եւ բնակիչների տների առաջին հարկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

 

Փոթիի քաղաքապետարանում հայտարարել են, որ տեղի յոթ ջրմուղ կայաններն աշխատում են, սակայն մեծ քանակությամբ տեղումների պատճառով ջրի կուտակումներ են առաջացել: Քաղաքի իշխանությունները նշում են, որ Փոթին ամեն անգամ նման խնդիրների առջեւ Է հայտնվում սաստիկ անձրեւի ժամանակ, ուստի պլանավորվում Է կառուցել լրացուցիչ ջրմուղ կայաններ:

 

Տեղի բնակիչներն օգնություն են խնդրում քաղաքապետարանի ներկայացուցիչներից: