Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքում ռուսական դրոշ են այրել. հաղորդում է Gruzia Online-ը:
Ակցիան անցկացվել է նոյեմբերի 5-ի գիշերը «Ազատ գոտի» շարժման կողմից: Քաղաքի կենտրոնում նրանք բենզին են լցրել դրոշի վրա և այրել: Շարժման կենտրոնական գրասենյակից հայտնել են, որ դա այն երկրի խորհրդանիշն է, որ «օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»:
Փոթիի քաղաքապետ Դավիդ Սարսանիան ավելի ուշ հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նման ակցիա անցկացնելու թույլտվություն չէին տվել: Նա կարգադրել է, որ այրված և պատառոտված դրոշները հավաքեն քաղաքի փողոցներից:
«Ազատ գոտի» շարժումը, հաղորդվում է, որ մոտ է կանգնած նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Ավելի վաղ այդ շարժման անդամներն ակցիաներ էին անցկացնում Վրաստանի՝ Սոչիի Օլիմպիական խաղերին մասնակցելու դեմ: