Տոկիոյի շուրջ 360 հազար բնակիչներ օգոստոսի 25-ին չեն կարողացել ժամանակին տուն հասնել երեք ուղղություններով Tokyu Corporation ընկերության էլեկտրագնացքների երթեւեկության դադարեցման պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես պարզել է ընկերությունը, անհայտ պատճառներով ավտոմատ ռեժիմով կանգնեցվել է էլեկտրականության մատակարարումը լուսացույցների եւ արգելափակոցների կառավարման սարքերին: Դժբախտ դեպքերից խուսսափելու համար ընկերությունը որոշում է ընդունել կանգնեցնել երթեւեկությունը Տոկիոյի կենտրոնը մնացած շրջանների հետ կապող երեք ուղղություններով:

 

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երկոյան, երբ ուղեւորների հիմնական մասը վերադառնում էր տուն: Երթեւեկությունը կանգնեցվել է չորս ժամ: Մարդիկ հարկադրված են եղել օգտվել ավտոբուսների ու տաքսիների ծառայություններից: Ընկերությունը պարզում է էլեկտրականության մատակարարման խափանման պատճառը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: