Չինաստանի ֆոնդային սակարաններում սակարկությունները փակվել են գնանշումների անկմամբ, չնայած հանգուցային դրույքաչափը նվազեցնելու Չինաստանի ժողովրդական բանկի որոշմանը՝ երկրի տնտեսության աճի դանդաղման երկյուղների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Shanghai Composite ինդեքսը ցերեկն աճել Է 3,1 տոկոսով (մինչեւ 3,054.97)՝ հետ բերելով առավոտյան տանուլ տվածը, սակայն սակարկությունների ավարտին սակարանը փակվել Է 1,27 տոկոս (2,927.29) նվազմամբ:

 

 

Օգոստոսի 26-ին Ասիայի սակարաններում անկայունություն Էր տիրում ներդրողների այն երկյուղների պատճառով, որ դրույքաչափի նվազումը բավական չի լինի Չինաստանի դանդաղած տնտեսությունը խթանելու եւ երկրի ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ անկումը դադարեցնելու համար:

 

 

Այս շաբաթ Shanghai Composite ինդեքսը կորցրել Է 16 տոկոս, ինչը հանգեցրել Է ամբողջ աշխարհում ֆոնդային շուկաների փլուզման, որը խոշորագույնն Է վերջին ութ տարում:

 

 

Չինաստանի ժողովրդական բանկը, փորձելով հանգստացնել շուկաները, որոշել Է օգոստոսի 26-ից 0,25 տոկոսով՝ մինչեւ 4,6 տոկոս իջեցնել վերաֆինանսավորման դրույքաչափը՝ վերջին երկու օրվա ընթացքում սակարանային հիմնական ինդեքսների կտրուկ անկումից հետո:

 

 

Փորձելով կայունացնել իրավիճակը՝ Չինաստանի կենտրոնական բանկն օգոստոսի 25-ի առավոտյան ֆինանսական համակարգ Է ներարկել 150 միլիարդ յուան (22,4 մլրդ դոլար):