ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարը:
Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանն ուժերը չափեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Շախմատիստների միջև պայքարն ավարտվեց ոչ ոքի:
Այս տուրից հետո հայ գրոսմայստերը իր ակտիվում ունի 3.5 միավոր և Մագնուս Կարլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ այսօր մրցաշարում ընդմիջում է: