Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը մասնակցում է Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարին: Փառատոնի ծրագրով նախ անցկացվում է արագ շախմատի մրցաշար: Չորս տուրից հետո Անդրիասյանը 3,5 միավորով հինգ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Կայքը տեղեկացնում է նաև, որ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը Լիխտենշտեյնի Տրիեզեն քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Լուկա Կեսլերը (Ավստրիա):