Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի պատասխան խաղի շրջանակներում ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք Դորտմունդի «Բորուսիան» ջախջախիչ 7:2 հաշվով հաղթանակ էր տոնել Նորվեգիայի «Օդդի» նկատմամբ:

Goal.com-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստներ է ճանաչել երկու գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանին, դուբլ ձևակերպած Սինձի Կագավային և հեթրիկի հեղինակ դարձած Մարկո Ռոյսին:

Երեք ֆուտբոլիստներն ել ստացել են 4-ական միավոր:

Հեղինակավոր կայքը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի մասին գրում է.

«Անընդհատ սպառնում էր մրցակցի դարպասներին, որտեղ համագործակցում էր Ռոյսի հետ: Լավ արդյունքի համար օգտագործում էր իր տեմպն ու վարպետությունը: Որպես արդյունք, արժանիորեն դարձավ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ»: