Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել «Պորտուի» նկատմամբ: Երկու խաղերում գրանցված 3:0 հաշվի շնորհիվ դորտմունդցիները հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել:

Goal.com-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: