Օդեսայում ներկայիս մարզպետ Միխեիլ Սաակաշվիլիի օգնականները ոտքերով ծեծի են ենթարկել և շենքից դուրս նետել Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին' մարզպետարանի շենքում մեծ թվով վկաների առջև, գրում է լրագրող Վերա Զապորոժեցը Facebook-ի իր էջում:
Նրա խոսքով' հակամարտությունն առաջացել է այն պատճառով, որ տխրահռչակ պատգամավորը կասկածվում է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունում տեղեր վաճառելու մեջ:
Տուժածը չի մեկնաբանել միջադեպը:
Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնի է 2014 թ. մայիսի 2-ին Օդեսայի ջարդերին ակտիվ մասնակցությամբ: Այդ ժամանակ Օդեսայում արհմիությունների պալատի շենքում հրդեհի հետևանքով զոհվել է «հակամայդանի» տասնյակա ակտիվիստ: Դրանից հետո պատգամավորը տեղադրում էր համացանցում զոհված և այրված մարդկանց լուսանկարները: