ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայք-էջը, ըստ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի' Կապան քաղաքի բնակչուհի Կ.Օ.-ին բռնաբարելու կասկածանքով' 2013 թ. սեպտեմբերի 14-ի գիշերը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել նույն բաժին և այդ հանցանքը խոստովանելու համար ենթարկել ծեծի:

 

Կատարվում է նախաքնննություն:


«Փաստինֆո»