Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:

 

Պարզվել է, որ Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 11 դպրոցի մոտակայքում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 776 LV 61 պետհամարանիշի և «ԶԱԶ» մակնիշի 63 LS 200 պետհամարանիշի (վարորդ՝ 1949 թ. ծնված Տ. Զ.), ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դուրս են բերել Տ. Զ.-ի դին: