Միասնական եվրոպական միգրացիոն քաղաքականության բացակայությունը կարող Է հանգեցնել Շենգենյան համաձայնագրի փլուզմանը եւ Եվրոպայում ուղեւորությունների ազատության սահմանափակմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավո ր քարտուղարի միգրացիայի եւ զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սազերլենդը:

 

«Շենգենը միանգամայն ստույգ կարող Է փլուզվել եւ հավանաբար կփլուզվի, եթե մենք միասնական եվրոպական քաղաքականություն չունենանք միգրացիայի բնագավառում: Շենգենը՝ Եվրամիության ամենամեծ ձեռքբերումներից մեկը, սպառնալիքի տակ Է»,-ասել Է նա:

 

Սազերլենդի խոսքով՝ «Եվրոպայի ներսում չի հաջողվի թաքնվել սեփական սահմանների հետեւում, դա ինքնախաբեություն Է»: «Դա չի բերի միգրացիոն խնդրի լուծման: Հարկավոր Է համատեղ, միասնական եվրոպական պատասխան: Եվ նրանք, ովքեր խուսափում են այդ քաղաքականությունից, գին են վճարելու ուղեւորությունների սահմանափակման տեսքով, որոնց ազատությունը շատ կարեւոր Է եղել Եվրամիության զարգացման համար: Կարծում եմ՝ Եվրամիությունը՝ որպես միավորում դա կհաղթահարի, բայց դա կհանգեցնի լուրջ ցնցումների»,-հավելել Է նա:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր Է գնահատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գործողությունները եւ կոչ Է արել ԵՄ-ի մնացած երկրներին՝ թիկունք չդարձնել միգրանտներին եւ համատեղ փնտրել միգրացիոն հարցի լուծումը, ինչը կդառնա այդ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված համաշխարհային ջանքերի բաղկացուցիչ մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: