Քննչական հանձնաժողովը մտադիր է մինչև տարեվերջ ավարտին հասցնել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը: Ինչպես գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով աղբյուրներին, սպանության վերջնական վարկածը կարող է լինել վրեժխնդրությունը Charlie Hebdo երգիծական հրատարակության զոհված լրագրողներին ցուցաբերած աջակցության համար:

 

Աղբյուրների տվյալներով` հիմնական ապացույցներն են ենթադրյալ մարդասպան Դադաեւի ու նրան հանցագործության վայր հասցրած Անզոր գուբաշեւի տված ցուցմունքները, որոնցից նրանք արդեն հրաժարվել են:

 

Բացի դրանից, գործը կարող է «պատվիրված սպանությունից» վերաորակավորվել «քաղաքական, գաղափարախոսական, ռասսայական, ազգային կամ կրոնական թշնամության մոտիվներով սպանության»:

 

Հետաքննությունը մտադիր է 2016 թ. գործը փոխանցել Մոսկվայի շրջանային զինվորական դատարանին, քանի որ ենթադրյալ մարդասպան Դադաևը սպանության պահին զինծառայող է եղել:

 

Նշվում է, որ այս գործում կշարունակեն մնալ հինգ ֆիգուրանտներ, իսկ ենթադրյալ պատվիրատուները ՝ «Հյուսիս» գումարտակի նախկին հրամանատար Ռուսլան Գերեմեևը ու նրա վարորդ Ռուսլան Մուխուդինովը, այս գործում մնացել են որպես ականատեսներ: