«Օրինաց երկիր» կուսակցությունը դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ եւ ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը և ցավակցություն հայտնում քաղաքական գործչի հարազատներին և բարեկամներին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքական ուժի լրատվական ծառայությունից, ՕԵԿ-ը հույս է հայտնում, որ ռուսական իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն և օրենքի ամբողջ խստությամբ կպատժեն այս անմարդկային հանցագործության պատասխանատուներին և կատարողներին: