Եղիսաբեթ II թագուհին այսօր դառնում է Միացյալ Թագավորության ամենաերկար իշխած միապետը՝ առաջ անցնելով իր մեծ տատից՝ Վիկտորյա թագուհու:։ Նրանք միասին գահին են եղել ավելի քան 125 տարի: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Վիկտորյան թագուհի է դարձել 18 տարեկանում և իշխել 63 տարի, 7 ամիս և 2 օր: Եղիսաբեթ II-ը գահ է բարձրացել 25 տարեկանում:

 

Այսօր Լոնդոնի ժամանակով ժամը 17.30-ին 89-ամյա թագուհին կգերազանցի Վիկտորյային: Այդ պահին նա երկիրը կառավարած կլինի 23.226 օր, 16 ժամ և 23 րոպե:

Թագուհին օրը կանցկացնի Շոտլանդիայում: Օրվա առիթով Լոնդոնում նախատեսված է հրավառություն և շքերթ: