Լաս Վեգասի օդանավակայանում այրվել է British Airways ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը, հաղորդում է Fox հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել թռիչքա-վայրէջքային գոտում:
Ինքնաթիռում եղել է 159 ուղևոր և անձնակազմի 13 անդամ: Նրանց արտակարգ կերպով տարհանել են:
Boeing 777-ը պետք է թռչեր Լոնդոն:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը շարժիչներից մեկի այրվելն է: