ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 10-ին տեղեկատվություն է ստացել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի' Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին: Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հեազոտություն և բակային համայցեր: MediaMall.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ արդյունքում ևս երկուսը հոսպիտալացվել են: Հնարավոր է, որ նրանք սեպտեմբերի 11-ին դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

 

Դպրոցում նմուշառումներ են կատարվել բոլոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։