168.am. Արդեն տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով դեպքեր: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայումս այս ախտանիշներով 7 հիվանդ է հոսպիտալացված, նրանց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ: Ըստ ԱՆ-ի՝ շարունակվել են խմելու ջրի լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շեղումներ: Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի արձանագրման հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են միաժամանակ, ընթանում են թեթև ընթացքով, հիվանդներն արձանագրվում են համայնքի տարբեր թաղամասերում և ունեն միևնույն կլինիկական ախտանշանները, խմելու ջրի որակի վատացումը' մանրէաբանական ցուցանիշներ, համընկնում է համայնքում ոռոգման ջրի տրման հետ: