«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ վերջին երկու ամիսներին Երևանի և մարզերի հիվանդանոցների պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ աղիքային հիվանդություններով դիմողների թիվը սովորականից շատ ավել է:

 

Աղիքային հիվանդությունների դեպքի կտրուկ աճի հանգամանքը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ: Այսպես, այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179: Այսինքն՝ աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով:

 

Հարկ է նշել, որ աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171: Անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 63: Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով, կազմել են 1065, մինչդեռ անցած 2014 թվականի այս ժամանակահատվածում դրանց թիվը եղել է ընդամենը 651 դեպք:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում