Այսօր shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցության է հրավիրել գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Նախնական տեղեկություններով՝ վերջիններս, քննարկել են սահմանին տիրող իրավիճակը և հետագա հնարավոր քայլերը:
ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկությունը ճշտեց ԵԿՄ վարչության լրատվական ծառայությունից, որտեղից նշեցին, որ հանդիպումը տեղի է ունեցել, և քննարկվել են բազմաթիվ, բազմաբնույթ հարցեր, այդ թվում նաև՝ սահմանային լարվածության հարցը: Սակայն, հանդիպումը չի եղել հրատապ և նախապես ծրագրված է եղել: