«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնահատում է գոհացուցիչ և շեշտում, որ զորավարժությունը հասել է իր նպատակին, իսկ արդյունքները մեծ են:
Ուսումնամարզական վարժարանում զորավարությունների ավարտին Օհանյանն ասաց, որ զորավարժությունների ընթացքում կատարելագործել ենք մեր ունակությունները և հասել այլ ձեռքբերումների, որոնք նախատեսված էին մինչ զորավարժության անցկացումը:
«Հաջողությամբ ենք լուծել, մեր առջև դրված խնդիրները: Ձեռքբերումների մեջ իրենց դերակատարումն ունեն թե’ հրամանատարները, թե’ շարքային զինծառայողները, այդ իսկ պատճառով ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում բարձր մակարդակով աշխատանքը կատարելու համար: Այս զորավարժությունների արդյունքում, կատարելագործել ենք մեր ունակությունները թե’ կազմակերպչական,թե’ կառավարման առումով»,-ասաց Օհանյանը' հավելելով որ մեր ունակությունները ավելի են զարգանում, քանի որ հայկական զինված ուժերը հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: