Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին բերման ենթարկված ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Այս մասին, քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող անդամ Մաքսիմ Սարգսյանը: «Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Վաղինակ Շուշանյանի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, դեռ տեղեկություն չունեմ թե որ հիվանդանոցում է»,- մեր զրույցում նշեց Սարգսյանը: Այս պահին Վաղինակ Շուշանյանից տեղեկություն ստանալ չհաջողվեց՝ հեռախոսահամարն անհասանելի է:
Շարունակությունն՝ այստեղ