Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի առաջին պարտիայում միավոր կիսեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Արեշչենկոյի հետ:
Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 35-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքիի:
Մերոնցից իր պարտիան դեռևս չի ավարտել Մելքումյանը: