Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում է միասնական արդյունաբերական քաղաքականություն սահմանել Միութենական պետության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Մեր երկրները լավ ներուժ ունեն բարձրտեխնոլոգիական և մրցունակ արտադրանք ստեղծելու համար, բայց եթե ի լրումն դրա գործի դրվի Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների ներուժը, ապա արդյունքն ավելի ծանրակշիռ կլինի»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով տարածաշրջանների ռուս-բելառուսական համաժողովում:

 

 

Նա Միութենական պետության և ԵԱՏՄ-ի միասնական համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության ձևավորման առաջարկությունը համարում է հրատապ և հեռանկարային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: