Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալական ապահովության, կենսաթոշակային համակարգի, բժշկական օգնության և մասնագիտական գործունեության հարցերով զբաղվող խորհրդակցական կոմիտեի առաջին նիստի մասնակիցները հանձնարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սահմանված կարգով ԵԱՏՄ երկրներ ներպետական համաձայնեցման ընթացակարգերի անցկացման համար ուղարկել ԵԱՏՄ անդամ-պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի նախագծի տեքստը: Ավելի վաղ՝ 2015թ. նոյեմբերի 18-ին պայմանագրի տեքստն, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել էր միության անդամ-պետությունների կենսաթոշակային ապահովության ոլորտի լիազոր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությունում: Նիստը նախագահում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմանովը:
Ինչպես տեղեկացրին ԵԱՏՀ մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՀ աշխատակիցներ, ԵԱՏՄ պետական մարմինների և գործարար համայնքների խորհրդակցական կոմիտեի անդամներ, հրավիրված անկախ փորձագետներ:
Թիմուր Սուլեյմանովը նշել է Խորհրդակցական կոմիտեի կարևոր և ժամանակին լինելը և հույս հայտնել, որ ընդունվելիք որոշումները կնպաստեն ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների սոցիալական պաշտպանության մակարդակի բարեկեցության աճին: