Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի սահմանումը այսօրվա հարց չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է Bloomberg մեդիահոլդինգին տված հարցազրույցում, որն ապրիլի 2-ին տարածել Է նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Ինչպես Է գործելու այդ արժութային միությունը կամ լինելու Է արդյոք միասնական արժույթ: Դա այն հարցն Է, որն օրակարգում պետք Է վերջինը լինի, այլ ոչ թե առաջինը»,-ասել Է պետության ղեկավարը: Նրա կարծիքով՝ «դա այսօրվա հարց չԷ»:

 

Ըստ Լուկաշենկոյի, «դա վերջին փաստաթուղթն Է, որը կարող Է լինել մեր միության մեջ»: «Դեռ այնքան շատ են Եվրասիական տնտեսական միության խնդիրներն ու մարտահրավերները, որ հարց Է՝ կապրենք մենք մինչեւ այդ միասնական արժույթը»,-հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: