ՀՀ պաշտպանության նախարարին կից ստեղծվել է Բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Այս մասին Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով զորահավաքի մասին' նախարարը շեշտեց, որ վերջին շրջանում նշանակալի բարեփոխումներ են տեղի ունեցել այս ոլորտում: «Հայ զինվ որը առևտրի առարկա չէ: Բանակը պետք է օրինակելի լինի մեր հասարակության համար, մենք մեր ժողովրդին խաբելու ոչինչ չունենք»,- նշեց Օհանյանը:

 

 

Պաշտպանության նախարարի խոսքով' բանակում նշանակումների առումով կոռուպցիոն ռիսկերը վերացված են, բաց և թափանցիկ մրցույթներ են անցկացվում նաև գնումների գործընթացում: