Կալիֆորնիայի Սենատի նախագահ Քևին Դե Լեոնը դարձել է առաջին սենատորը, ով միացել է Հայկական օրենսդրական հանձնախմբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ասպարեզ» պարբերականը:
Սենատորն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ծառայել հազարավոր ամերիկահայերի, որոնք բնակվում են իր շրջանում (Լոս Անջելես)' հավելելով, որ միայն հաճույք է լինել հայկական հանձնախմբի անդամ, որտեղ իրեն զգում է ինչպես տանը:
Դե Լեոնն ընդգծել է, իր մասնակցությունը հանձնախմբում, որը մինչ այդ կազմված էր Կալիֆորնիայի ասամբլեայի ներկայացուցիչներից, կօգնի իրեն վերհանել գլխավոր հարցերը և բարելավել Կալիֆորնիայի հայ համայնքի պայմանները: Նա նկատել է, որ սա է հիմնական պատճառը, որ ինքը ոգևորված է հանձնախմբին միանալու համար, քանի որ այդպիսով արժեքավոր գործ անելու պաշտոնական հարթակ է ստեղծվում: