Հայաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում հայ ժողովրդի համար պատմական իրադարձություններ են տեղի ունեցել:
Նախագահական նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք շնորհակալ ենք մեր հինավուրց հողին և բազմաչարչար ժողովրդին օրհնություն բերելու համար: Մենք շատ ուրախ ենք, որ հաջորդ տարի նշելու ենք Հայաստան-Վատիկան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և հաստատելու ենք, որ այս ընթացքում մեզ համար պատմական իրադարձություններ են եղել»,- նշեց ՀՀ Նախագահը: