Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել էր Լևերկուզենի «Բայերին»:

Հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղադրել լուսանկար:

«Կարևոր հաղթանակ»,- գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո դորտմունդցիները 12 միավորով գլխավորում են Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ աչքի է ընկնում իր արդյունավետ խաղով:

Կիսապաշտպանը մեկնարկային հինգ տուրում արդեն դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: