Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կողմից նշված ոմն Տիգրան անունով անձը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժին:
Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով նախապատրաստված նյութերը շուտով ուղարկվելու են ՀՀ քննչական կոմիտե: