Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 

Հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված Սմբատ Հ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խմբին վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Աբովյան փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն: