Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Բաղրամյան պողոտայում տարկետման իրավունքը սահմանափակող՝ ՊՆ նոր օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից Ռոբերտ Գրիգորյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ռոբերտ Գրիգորյանը բերման է ենթարկվել քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում, սակայն ոստիկանությունից չմանրամասնեցին, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:
Ինչպես փոխանցեցին ոստիկանությունից՝ այս պահին այլ բերման ենթարկվածներ չկան: