ԵԱՀԿ մարդկային չափման հարցերով համաժողովի (HDIM) շրջանակում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բեյերը խոսել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թվիթերի իր միկրոբլոգում Բեյերը նշել է, որ Ադրբեջանի հասարակության մեջ կա լուրջ անկում, որը պայմանավորված է ադրբեջանական կառավարության և միջազգային հանրության միջև վստահության բացակայությամբ:

 

Դանիել Բեյերի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունն օգտագործելը Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները ստվերելու համար ո’չ լուրջ է, ո’չ էլ օգտակար: