Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը և «Բաց հասարակություն» հիմնադրամը հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում քննարկում կիրականացնի Ադրբեջանում մարրդու իրավունքների վատթարացող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Քննարկման մոդերատորները լինելու են Freedom House-ի նախագահ Դևիդ Կրամերը, «Բաց հասարակություն» հիմնադրամի վերլուծաբան Հերալդ Քնաուսը և ադմինիստրատոր Փեյջ Ալեքսանդրը: Քննարկման կազմակերպման հայտարարության մեջ նշվում է, որ նման անհրաժեշտություն է առաջացել հաշվի առնելով «մարդու իրավունքների կտրուկ վատացումն Ադրբեջանում և շարունակվող ճնշումները քաղաքացիական հասարակության վրա»:
Այս քննարկումներն արդեն կլինեն երրորդը Վաշինգտոնում այս տարվա ընթացքում: