Ադրբեջանը հանդիսանում է ԵԱՀԿ մարդու իրավունքների գծով կոնֆերանսի օրակարգն արգելափակող երկրներից մեկը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բայերը:
«Վատիկանը ԵԱՀԿ մարդու իրավունքների գծով ամենամյա կոնֆերանսի օրակարգն արգելափակող երկու երկրներից մեկն է: Մյուսը' Ադրբեջանն է»,-գրել է Բայերը:
Օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչու է նա այդպես ենթադրում, Բայերը նշել է, որ այդ երկու երկրներն առարկում են խտրականության քննարկման դեմ: Նրա խոսքով' հնարավոր է, նրանք վախենում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների միություններից, եւ չեն ցանկանում նաեւ քննարկել լրագրողների պաշտպանության հարցը: