
Ֆրանցիսկոս պապի անվտանգությունը Նյու Յորքում սեպտեմբերի 24-25-ը, որտեղ նա ելույթ կունենա ՄԱԿ-ում զարգացման հարցերով գագաթնաժողովում, կապահովի 45 000 ոստիկան և իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ:
CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին աշխատակից Դեյվ Ուիլքինսոնը հայտնել է, որ 10 ամսում անվտանգության ապահովման համար պատասխանատու անձի այցից առաջ քննարկել են բոլոր հնարավոր տարբերակները՝ միայնակ գործող հանցագործի սպառնալիքից մինչև թունավոր քիմիկատների օգտագործում և բարձրահարկ շենքերում վերելակի կանգնեցում:
«Մշտական կապը բոլոր մասնակիցների միջև անվտանգության ապահովման գործողության հաջողության աղբյուրն է»,- նշել է նա՝ հավելելով, որ անվտանգության միջոցառումները նախատեսված են նաև այն դեպքում, երբ Ֆրանցիսկոս պապը կլինի հավատացյալների խմբի մեջ: