ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վերստին հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու համատեղ մտադրության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, այդ թեման նրանք արծարծել են հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում ղեկավարները նաև քննարկել են փախստականների խնդիրը և Սիրիայի իրադրությունը:

 

Նրանք արծարծել են միջազգային քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտների ընդգրկուն հարցեր, «ներառյալ փախստականների ներհոսքով պայմանավորված գլոբալ ճգնաժամը և Սիրիայի իրադրությունը», նշել են Սպիտակ տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: