Ավստրալուհի Լյուսի Քելլին Սիդնեյում ռոբոտ է ուղարկել App Store, որպեսզի առաջիններից մեկը գնի iPhone 6s: Mashable հրատարակությունը հաղորդել Է, որ սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան «երկաթե գնորդը» ժամանել է խանութի մոտ:

 

 

Քելլին պատմել է, որ ցանկացել է առաջիններից մեկը գնել iPhone 6s, բայց աշխատանքի վայրում զբաղվածության պատճառով չի կարող երկու օր ծախսել հերթ կանգնելու համար: Պետը նրան խորհուրդ է տվել իր փոխարեն այնտեղ թողնել ռոբոտին, որը մշակել է իրենց Atomic 212 ընկերությունը:

 

 

Այն իրենից ներկայացնում է iPad պլանշետ՝ միացված սեգվեյ հիշեցնող սարքին: Ինչպես գրել է Mashable-ը, հերթ կանգնած մարդիկ եւ անցորդները բավականին ջերմորեն են ընդունել արտասովոր գնորդին: Նրանք ակտիվորեն շփվել են նրա հետ եւ սելֆիներ արել: