Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ:

 

Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն