Հունվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000 թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov):
Այդ մասին հաղորդում է Razm.info-ն՝ հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական գործակալությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն որևէ հայտարարություն չի արել զինծառայողի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերջինս սպանվել է հայկական գնդակից։
Ըստ աղբյուրի՝ Ռյուսթեմովը զորակոչվել էր անցած տարվա հունվարին, ծառայում էր Բեյլագանի զորամասերից մեկում։ Զինածառայողը լուսանկարում խաղաղապահ զորքերի («Peacekeeping forces») համազգեստով է։ Կարելի է ենթադրել, որ նա ինչ–որ ժամանակ ծառայել է հենց այդ զորքերում։