Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը հիացած է ՀԱՕԿ-ի նոր «Օլիմպավանով»:
«Խոսքեր չեմ գտնում կառույցը բնութագրելու համար: Հրաշալի շինություն է: Այն իսկապես շատ լավն է, մարզումների համար ժամանակակից ամեն պայման կա: Անգամ հիմա ցանկություն կա մարզվելու: Կարող եմ փաստել նույնիսկ, որ եվրոպական երկրներից մի քանիսում չկան նման պայմաններ»,- ասել է Ամոյանը:
«Օլիմպավան»-ը 10 հազար կմ մակերեսի վրա տեղակայված օլիմպիական գյուղ-ավան է: Օլիմպիական ավանի մեջ ներառված են ադմինիստրատիվ շենքը (4 հարկ, յուրաքանչյուրը 1200 քմ), մարզադպրոցը (ծանրամարտի դահլիճ, ձյուդոյի, թաեքվոնդոյի, ըմբշամարտի և բռնցքամարտի մարզադահլիճները: Ֆիտնես սրահ, շոքեբաղնիք, հանդերձարաններ, հակադոպինգային կենտրոն) և հյուրանոց (121 համար, ճաշարան, լվացքատուն և քննարկումների համար նախատեսված սենյակներ: 6 առանձին սենյակ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար): Եվս երկու մասնաշենք շահագործման հանձնվեց 2016 թվականի մայիսի 1-ին: Շենքերից առաջինը լողավազանն, որն ունի ջրացատկի ժամանակակից աշտարակացատկեր, ցատկահարթակներ: